Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ բնական գազի համար ռուսական ռուբլով վճարելու Մոսկվայի պահանջը հակասում է կնքված պայմանագրերի պահանջներին:
«Ռուսական գազի համար պետք է վճարել արտարժույթով, խոսքը եվրոյի մասին է»,- ասել է Մակրոնը:
Նա նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը կստանա Եվրամիության համար գազի կենտրոնացված գնումներ իրականացնելու լիազորություն:
«Խմբային գնումները, երկարատև պայմանագրերը միասին կազմելու հնարավորությունը գազի սակագինն իջեցնելու լավագույն գործիքն է, դրա համար Եվրոպական հանձնաժողովը կստանա գազի միասնական գնումներ կատարելու մանդատ»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը:
Մակրոնի փոխանցմամբ, պետք է առաջիկա տարիներին էապես կրճատել ռուսական էներգակիրների ներկրումը:
«Առաջիկայում, կարճատև հեռանկարի կտրվածքով, Եվրոպայում գազի պակաս չի լինի, սական դա կարող է զգացվել հաջորդ ձմռան շեմին: Դա կանխելու համար անհրաժեշտ է առավելագույս լրացնել գազի պահեստները և երկարատև պայմանագրեր կնքել»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: