Բորել․ «Մենք շատ մոտ ենք Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքմանը»

Loading...

«Միջազգային հանրությունը և Իրանը շատ մոտ են միջուկային համաձայնագրի կնքմանը», — Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Առաջնահերթ խնդիրը Իրանի՝ միջուկային պետության վերածումը կանխելն է։ Մինչև այն պահը, երբ Թրամփի վարչակազմը միակողմանիորեն լքեց պայմանագիրը, այս խնդիրը հաջողությամբ լուծվում էր։ Այժմ, սակայն, մենք շատ մոտ ենք համաձայնագրի կնքմանը։ Կարծում եմ, որ իմ լավատեսությունը հիմնված է այն հանգամանքի վրա, որ այսօր քննարկում ենք ոչ թե միջուկային համաձայնագրի բուն էությունը, այլ՝ հարակից խնդիրները», — նշում էր Բորելը՝ պնդելով, որ Վիեննայում ընթացող՝ «ծանր բանակցությունները մոտենում են ավարտին»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button