Թուրքիայի Պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է Բոսֆորի նեղուցում «ական հիշեցնող առարկայի հայտնաբերման և չեզոքացման» մասին։
Թուրքական ռազմական գերատեսչության այս հաղորդագրությունը մեջբերում է Anadolu պաշտոնական գործակալությունը՝ նշելով, որ ական հիշեցնող օբյեկտը չեզոքացնելու համար բանակային ջրասուզակներ են գործի դրվել։
Թուրքական Milliyet պարբերականի փոխանցմամբ՝ կասկածելի առարկան առաջինը նկատել են Բոսֆորի նեղուցի և Սև ծովի միացման վայրում գտնվող ձկնորսական նավերի անձնակազմերը։ Ավելի վաղ, պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, որ Ուկրաինայի Զինված ուժերը ծովային ականներ են տեղադրել Օդեսայի ափամերձ գոտում՝ ռուսական հնարավոր դեսանտը կանխելու նպատակով։