Ուկրաինայում զոհված վրաց կամավորների թիվը հասել է չորսի

Loading...

Ուկրաինայում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում զոհված վրաց կամավորների թիվը հասել է չորսի։ Այսօր այդ մասին է հայտնել է երկրի հանրային հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլիին։

Դիվանագետի խոսքով` վրաց կամավորականը զոհվել է Կիևի մերձակայքում գտնվող Իրպեն քաղաքում։ Վրացական կողմի փոխանցմամբ` զոհված կամավորականի ինքնությունը հայտնի է, բայց առայժմ չի հանրայնացվում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել ուկրաինական բանակի շարքերում կռվող Վրաստանի ևս երեք քաղաքացիների՝ Դավիթ Ռատիանիի, Գիա Բերիշվիլիի և Բախվա Չիկոբավայի մահվան մասին։ Դավիթ Ռատիանիի հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր Թբիլիսիում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button