Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցներ են կայացել նախորդ երկու օրերին․ Պեսկով

Loading...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հինգշաբթի և ուրբաթ օրերին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Քննարկվել է իրավիճակը Ղարաբաղում շփման գծում», — ասել է Պեսկովը՝ մանրամասներ չփոխանցելով։

Զրույցների մաիսն պաշտոնական հաղորդագրություն Կրեմլը դեռ չի տարածել։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականը ուրբաթ երեկոյան հաղորդագրություն է տարածել նույն օրը կայացած հեռախոսազրույցի մասին։ Ըստ հաղորդագրության՝ երկու պետությունների ղեկավարները պայմանավորվել են ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Փաշինյանը նաև «հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին և ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը», — ասված է հայկական կողմի հաղորդագրությունում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button