Բայդեն. «Ռուսաստանն Ուկրաինայում չի հաղթի, ազատ մարդիկ հրաժարվել են ապրել անհուսության և խավարի աշխարհում»

Եվրոպական ուղևորությունն ավարտող Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այսօր Վարշավայում՝ Թագավորական ամրոցում արտասանած ելույթում աննախադեպ սուր քննադատության է ենթարկել Ռուսաստանի նախագահ Վլամիդիր Պուտինին:

«Ռուսաստանը երբեք չի հաղթի Ուկրաինայում, որովհետև ազատ մարդիկ հրաժարվել են ապրել անհուսության և խավարի աշխարհում: Մենք ունենք ուրիշ՝ ավելի լուսավոր և դեմոկրատիայի վրա հիմնված ապագա»,- ասել է Բայդենը:

Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը Եվրոպայում են գտնվում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պաշտպանելու, այլ ոչ թե ռուսական զինված ուժերի հետ առճակատվելու նպատակով: Բայդենի խոսքով, պաշտպանական դաշինքը երբեք չի փորձել խախտել Ռուսաստանի սահմանները:

Բայդենն ասել է, որ Ռուսաստանը չի կարողանա հասնել այն նպատակներին, որոնք ծրագրել է փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա հարձակվելուց:

Բայդենն ընդգծել է, որ ամերիկյան զորամիավորումները մտադիր չեն ուղիղ ներքաշվել այս պատերազմին: Միաժամանակ Բայդենը Պուտինին նախազգուշացրել է, կոչ անելով, զերծ մնալ որևէ պարագայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա հարձակվելու մտադրությունից:

«Չմտածեք նույնիսկ մեկ սանտիմետրով հատել ՆԱՏՕ-ի սահմանը: ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածը դաշինքի անդամների վրա դրել է մեր հսկայական հավաքական կարողությամբ ՆԱՏՕ-ի տարածքի ամեն մի սանտիմետրը վճռականորեն պաշտպանելու սրբազան պարտավորություն»,- ասել է Բայդենը:

Նա դիմել է նաև ռուս ժողովրդին, վստահեցնելով, որ ՆԱՏՕ-ն երբեք չի եղել նրա թշնամին: Նա ասել է, որ Ռուսաստանի ժողովուրդը հիշում է անցյալի սարսափները, և հիմա Ուկրաինայի ժողովուրդն է ենթարկվումկ այն տառապանքներին, որոնք ժամանակին ենթարկվել են ռուսները:

Բայդենի խոսքով, ռուսներից շատերը համաձայն չեն Կրեմլի քաղաքականուըթյան հետ: Այս շաբաթների ընթացքում մոտ 200 հազար ռուսաստանցի է հեռացել երկրից, և նրանք մտավոր մեծ կարողություն ունեցողներն են, ովքեր դեմ են պատերազմին:

Բայդենի խոսքով, դեմոկրատիայի համար պայքարը չէր կարող ավարտվել «սառը պատերազմի» ավարտի հետ: Անցած 30 տարում ավտորիտարիզմի ուժերը գլուխ են բարձրացրել ամբողղջ աշխարհում:

«Հարկ է հստակ գիտակցել, որ այս ճակատամարտում հաղթանակ չի ապահովվի ոչ առաջիկա օրերին, ոչ էլ ամիսներին: Մենք պետք է պատրաստվենք երկարատև պայքարի»,- ասել է Ջո Բայդենը:

Իր ուղերձում Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ այս պատերազմը նախաձեռնած Պուտինն այլևս չի կարող մնալ իշխանության:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անմիջապես արձագանքել է, թե «Ռուսաստանի նախագհահին ժողովուրդն է ընտրում, և Բայդենը չէ, որ պետք է որոշի, թե ով է ղեկավարելու Ռուսաստանը»:

Սպիտակ տունը պարզաբանել է, որ Բայդենը Ռուսաստանում իշխանափոխության կոչ չի արել, այլ ընդգծել է, որ «այդ մարդուն {Պուտինին} չի կարելի տալ հարևաննների և տարածաշրջանի վրա իշխանություն իրականացնելու հնարավորություն»:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button