Իբրահիմ Քալըն. «Անհրաժեշտ է պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ»

Loading...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը Դոհայում տեղի ունեցած միջազգային հավաքում ասել է, որ Թուրքիան և մյուս երկրներն Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու համար պետք է պահպանեն երկխոսությունը Ռուսաստանի Դաշնության հետ:

«Եթե բոլորն այրեն կամուրջներն, ո՞վ ի վերջո պետք է խոսի Ռուսաստանի հետ: Ուկրաինան պետք է անհրաժեշտ օգնությունը ստանա պաշտպանվելու համար, սակայն Ռուսաստանի փաստարկներն հարկ է լսել»,- ասել է Թուրքիայի նախագահի խոհրդականը:

Անկարան պատերազմից առաջ և դրա մեկնարկից հետո բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է միջնորդի դեր կատարել և պատրաստ է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումներ կազմակերպել: Միաժամանակ Թուրքիան նշել է, որ չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:լ

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button