Ադրբեջանի կառավարությունը դիտարկում է երկրում որոշ ռուսաստանյան կայքերի արգելափակման հնարավորությունը, որոնք «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ տեղեկատվություն են տարածում», ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը։
«Համապատասխան միջոցներ կարող են ձեռնարկվել այն կայքերի գործունեության հետ կապված, որոնք հրապարակում են Ադրբեջանի շահերի և տարածքային ամբողջականության դեմ ուղղված տեղեկատվություն», – գերատեսչության պատասխանն է մեջբերում ԱՊԱ-ն։
Թե որ ռուսաստանյան կայքերի մասին է խոսքը և կոնկրետ ինչ տեղեկատվություն են տարածել, չի հաղորդվում։