Ադրբեջանը դիտարկում է երկրում որոշ ռուսասատանյան կայքերի արգելափակման հնարավորությունը

Loading...

Ադրբեջանի կառավարությունը դիտարկում է երկրում որոշ ռուսաստանյան կայքերի արգելափակման հնարավորությունը, որոնք «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ տեղեկատվություն են տարածում», ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը։

«Համապատասխան միջոցներ կարող են ձեռնարկվել այն կայքերի գործունեության հետ կապված, որոնք հրապարակում են Ադրբեջանի շահերի և տարածքային ամբողջականության դեմ ուղղված տեղեկատվություն», — գերատեսչության պատասխանն է մեջբերում ԱՊԱ-ն։

Թե որ ռուսաստանյան կայքերի մասին է խոսքը և կոնկրետ ինչ տեղեկատվություն են տարածել, չի հաղորդվում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button