Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երկօրյա այցով այսօր մեկնել է Ղազախստան։
Սիմոնյանն Ալմաթիում կմասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված նիստին: ԱԺ խոսնակն արդեն հանդիպել է Ղազախստանի Սենատի նախագահին։
Մաուլեն Աշիմբաևը կարևորել է Հայաստանի՝ որպես ՀԱՊԿ-ում նախագահող պետության դերը՝ հունվարին Ղազախստանում տեղի ունեցած ռազմական բախումներին օպերատիվ արձագանքելու և դաշնակիցների հետ համատեղ աջակցություն ցուցաբերելու գործում:
Անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի վերջին գործողություններին Հայաստանի և Մարմնավաճառներ տարածքում՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ հերթական անգամ Ադրբեջանը խախտել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ՝ տարածաշրջանի իրավիճակը բնութագրելով որպես խոր հումանիտար ճգնաժամ։ Նա հույս է հայտնել, որ Ղազախստանը, որպես դաշնակից, կազդի Ադրբեջանի վրա:
Հանդիպման ավարտին Հայաստանի խորհրդարանի խոսնակը ղազախ գործընկերոջը հրավիրել է Հայաստան. «հրավերը սիրով ընդունվել է»: