ՊՆ-ն հերքում է, թե Ռուսաստանին է փոխանցել ՍՈւ-30 ինքնաթիռներ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների համար

Loading...

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է լուրերը, թե Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈւ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով։

«Նշված տեղեկությունները բացարձակ սուտ են. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող բոլոր ինքնաթիռները, անձնակազմով հանդերձ, իրենց տեղում են և կատարում են առաջադրված խնդիրները», — հայտարարում է ՊՆ-ն։

Այս մասին լուրը հրապարակել էր Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global» հեռուստաընկերությունը` հղում կատարելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների:

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության` իրականությանը չի համապատասխանում նաև այս հրապարկման մեջ արվող մեկ այլ պնդում, ըստ որի՝ Հայաստանը հանդիսանում է հիմնական ուղղություններից մեկը, որով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու համար։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button