ԱՄՆ-ի ներկայացուցիչը մասնակցելու է Աֆղանստանի հարցով Չինաստանում կայանալիք հանդիպմանը

Loading...

Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վան Վենբինը հայտնել է, որ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը մասնակցելու է Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որն անցկացվելու է Չինաստանում մարտի 30-31-ը։

Հանդիպմանը մասնակցելու են Պակիստանի, Ռուսաստանի, Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտգործնախարարները կամ ներկայացուցիչները, հատուկ բանագնացներ, դեսպաններ։

Նման մակարդակի հանդիպում արդեն երրորդ անգամ է անցկացվելու։

«Մենք հույս ունենք օգնել Աֆղանստանին մոտ ապագայում հասնելու խաղաղության, կայունության և զարգացման»,-այսօրվա ճեպազրույցում ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button