Բաքուն մտադիր է խաղաղության համաձայնագիր կնքել, եթե Երևանը պատրաստ է «լուրջ քայլերի»

Loading...

Բաքուն հայտարարում է, թե մտադիր է Երևանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել, եթե Հայաստանը պատրաստ է լուրջ քայլերի։ Թե ինչ քայլերի մասին է խոսքը՝ պաշտոնական հայտարարությունը չի հստակեցնում։

«Եթե հայկական կողմը խաղաղության համաձայնագրը դիտարկում է ոչ թե որպես հասարակությանը տեղյակ պահելու հերթական ակցիա, այլ՝ լուրջ քայլ, ապա ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Ուզում ենք կրկին ընդգծել, որ Ադրբեջանը պատրաստ է դրան», — հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

Բաքուն կրկին հիշեցրել է կարգավորման այն հինգ սկզբունքները, որոնք ներկայացրել էր Հայաստանին, ընդգծելով, որ խաղաղության համաձայնագիրը պետք է հիմնված լինի դրանց վրա։

Մեկնաբանելով Հայաստանի Ավտանգության խորհրդի երեկվա հայտարարությունը, որ անհրաժեշտ են միջազգային զսպման մեխանիզմներ՝ հետագա լարվածությունը կանխելու համար, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդել է՝ զսպման լավագույն ձևը միջազգային իրավունքն է, այդ թվում՝ «այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելը և հարգանքը պետությունների ինքնիշխանության ու միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ»։ Հայաստանը, ըստ հայտարարության, չի պահպանում միջազգային իրավունքը և «չի կարող խոսել միջազգային զսպման մեխանիզմի մասին»։ Հայաստանը, ըստ հայտարարության, չի պահպանում միջազգային իրավունքը և «չի կարող խոսել միջազգային զսպման մեխանիզմի մասին»։

Պնդելով, թե պաշտոնական Երևանը խախտում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթները, Բաքուն հայտարարում է, որ հենց դա է «մեծացնում տարածաշրջանում լարվածության աստիճանը և վտանգում խաղաղարար ջանքերը»։

Հայաստանի Անվտանգության խորհուրդն երեկ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն` այն գնահատելով խիստ լարված: Անվտանգության խորհուրդը, «միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար»: Երևանը նաև Բաքվին առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ:
Արցախում իրադրությունը կտրուկ սրվել է մարտի 24-ից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Պաշտպանության բանակի երեք զինծառայող զոհվեց, ևս 15-ը վիրավորվեցին, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ըստ Մարմնավաճառներ՝ ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ, ինչը Բաքուն հերքում է։ Ասկերանի շրջանում իրադրության լարումից երեք օր անց Մարմնավաճառներ Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է Ռուսաստանի նախագահին՝ առաջարկելով ավելացնել ռուս խաղաղապահների թիվը։
Կիրակի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից։ Երեկ Մարմնավաճառներ տեղեկատվական շտաբը մանրամասնեց, որ Փառուխը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, հայկական ուժերը պահպանել են Քարագլխի հիմնական մասի տիրապետումը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button