Կուլեբան Ռուսաստանի հետ բանակցողներին խորհուրդ է տալիս ոչինչ չուտել, չխմել, ոչ մի բանի ձեռք չտալ

Loading...

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, ուկրաինական հեռուստատեսության հարցազրույցում անդրադառնալով ռուս-ուկրաինական բանակցություններին մասնակցող միլիարդատեր Ռոման Աբրամովիչի հնարավոր թունավորման լուրերին, ասել է․ «Ես բոլորին խորհուրդ եմ տալիս, ով պատրաստվում է բանակցել Ռուսաստանի հետ՝ ոչինչ չուտել, չխմել, և ցանկալի է որևէ բանի մակերեսին չշփվել»։

Մամուլը գրել է, որ մարտի սկզբին Աբրամովիչի մոտ թունավորման ախտանշաններ են երևացել, բայց բժշկական հետազոտություն չի անցկացվել, հնարավոր է` դա թունավորում չէր։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button