Հարավային Կովկաս է ժամանում ԵԱՀԿ գործող նախագահը

Loading...

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը այցելելու է Վրաստան, Ադրբեջան և Հայաստան։

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Վրաստանում Ռաուն հանդիպումներ է ունենալու նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի և խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Վոլսկիի հետ։

Ադրբեջանում նախատեսված են հանդիպումներ նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Հայաստանում ԵԱՀԿ գործող նախագահը կհանդիպի նախագահ Վահագն Խաչատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Երեք պետությունների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ ուշադրության կենտրոնում են լինելու Հարավային Կովկասում խաղաղ համագործակցությունը, երկխոսությունը և կայունությունը խթանելու հարցերը, ասված է հաղորդագրությունում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button