Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպել խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ժամանակ․ Մեդինսկի

Loading...

Նախագահներ Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպել խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ժամանակ, այսօր Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցություններից հետո հայտարարել է ռուսական կողմի գլխավոր բանագնաց Վլադիմիր Մեդինսկին։

«Այսօրվա բովանդակալից հանդիպումից հետո համաձայնեցրել ենք և առաջարկում ենք լուծում, որով նախագահների հանդիպումը հնարավոր է՝ համաձայնագրի նախաստորագրման հետ», — ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը։

«Եթե արագ աշխատանք կատարվի համաձայնագրի վրա և գտնենք անհրաժեշտ փոխզիջումները, խաղաղության կնքումը շատ ավելի կմոտենա»,- ասել է նա՝ առանց հավելյալ մանրամասների։

Ուկարինական պատվիրակության անդամ Դավիդ Արախամիան մինչդեռ պնդել է, թե Կիևը պահանջում է, որ այդ փաստաթուղթը լինի միջազգային և այն ստորագրեն ու վավերացնեն Ուկարինայի անվտանգության բոլոր երաշխավորները։

«Դրանք կարող են լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները, ինչպես նաև մի շարք այլ պետություններ», — ասել է Արախամիան՝ այդ երկրների շարքում նշելով Թուրքիան և Գերմանիան։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button