Ստամբուլում մեկնարկել են ռուս — ուկրաինական բանակցությունները

Loading...

Ստամբուլում Դոլմաբահչեի նախագահական գրասենյակում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները:

Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ, հանդիպումից առաջ պատվիրակություններին ողջունել է Թուրքիայի նախագահը՝ հայտարարելով, որ շատ գոհ են բանակցությունները հյուրընկալելու և խաղաղության հաստատման ճանապարհին ներդրում ունենալու համար: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջողություն է մաղթել պատվիրակներին:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբից ի վեր երկու երկրների պատվիրակությունները արդեն երրորդ անգամ են դեմ առ դեմ հանդիպում: Սպասվում է, որ ստամբուլյան բանակցությունները տեղի կունենան այսօր և վաղը:

Ռուսաստանցի մեծահարուստ Ռոման Աբրամովիչը գտնվում է Դոլմաբահչեի պալատում, որտեղ ընթանում են ռուս-ուկրաինական բանակցությունները։

РИА “Новости” լրատվական գործակալությունը հայտնում է, որ Աբրամովիչը զրուցել է Թուրքիայի նախագահ Էրդողանի և արտգործնախարար Չավուշօղլուի հետ։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Աբրամովիչի և ուկրաինական կողմի բանակցողների մոտ մարտի 3-ի հանդիպումից հետո թունավորման ախտանիշներ էին ի հայտ եկել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button