Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից և իրեն «սուպեր լավ» է զգում, Թվիթերում գրել է այդ երկրի կապի նախարարը։
Երեկ Բոլսոնարուն տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ և մեկ օր մնացել բժիշկների հսկողության ներքո։
2018-ի նախագահական ընտրարշավում թեկնածու Ժաիր Բոլսոնարուն դանակահարվել էր։ Նա մի քանի անգամ վիրահատվել է, աղիների հետ կապված խնդիրներ ունի։ Անցած հունվարին ևս հիվանդանոց էր տեղափոխել։ Իսկ 2020-ի ամռանը նրա մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։
Ծայրահեղ աջ հայացքներով հայտնի Բոլսոնարուն ցանկանում է մասնակցել աշնանը կայանալիք նախագահական ընտրություններին և վերընտրվել։