Արարատ Միրզոյանն այսօր մեկնում է Վրաստան

Հայաստանի արտգործնախարարն աշխատանքային այցով այսօր կգտնվի Վրաստանում։

Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և փոխվարչապետ, արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի հետ։

Միրզոյանը վերջին անգամ Թբիլիսիում էր 2021-ի սեպտեմբերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում։ Վարչապետի հանդիպումների հիմնական թեման տարածաշրջանային նոր իրողություններն էին, Փաշինյանն ասում էր, որ նոր հնարավորություններ են ստեղծվել, որոնցից պետք է օգտվել:

Միրզոյանը իր վրացի պաշտոնակից Դավիդ Զալկալիանիի հետ հանդիպմանը ևս քննարկել էր տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցեր՝ նշելով, որ նոր հնարավորություններ կընձեռի Հայաստան-Վրաստան համագործակցության ընդլայնման համար։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button