Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է նրա վրացի գործընկեր, փոխվարչապետ Դավիդ Զալկալիանին: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։
Արարատ Միրզոյանն անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի` Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմանը, Մարմնավաճառներ խաղաղ բնակչության նկատմամբ շարունակական հոգեբանական ճնշումների իրականացմանը և հումանիտար ճգնաժամի ստեղծանն ուղղված գործողություններին։ Ընդգծվել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման անհրաժեշտությունը, հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը: Կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային և տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերի գործադրումը:
Բաքուն այսօր հայտարարել է, թե մտադիր է Երևանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել, եթե Հայաստանը պատրաստ է լուրջ քայլերի։
Հայաստանի արտգործնախարարը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման գործընթացը: Նրանք խոսել են նաև հայ-վրացական հարաբերությունների ու համագործակցության մասին: