Գերմանիայի կառավարությունը չի բացառում, որ կարող են գազամատակարարման ընդհատումներ լինել

Loading...

Պաշտոնական Բեռլինը չի բացառում, որ Գերմանիան առաջիկայում կարող է ռուսական գազի մատակարարման ընդհատումների բախվել։ Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։

Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը «վաղ նախազգուշացման մեխանիզմ է» գործի դրել՝ ռուսական գազի մատակարարումների ընդհատումների կամ ամբողջական դադարեցման հնարավորության պատճառով։

Նախարարի խոսքով՝ սկսել է աշխատել նաև գերմանական կառավարությանը կից ստեղծված հակաճգնաժամային խումբը։ Գազի՝ Եվրոպա մատակարարումների շուրջ անորոշությունը ծագեց այն այն բանից հետո, երբ պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ այսուհետ Ռուսաստանի կողմից «ոչ բարեկամ» հռչակված պետությունները պետք է վառելիքի դիմաց վճարեն ոչ թե ամերիկյան դոլարով կամ եվրոյով այլ ռուսական ռուբլով։

ԵՄ անդամները արդեն իսկ հայտարարել են, որ Մոսկվայի ներկայացրած այս պահանջներին ենթարկվել չեն պատրաստվում։

«Չնայած եվրոպական պետություններում հնչող մտավախություններին, առայժմ ռուսական գազի մատակարարումների որևէ խափանում չի արձանագրվել», — հաղորդում է Reuters գործակալությունը՝ տեղեկացնելով, որ չորեքշաբթի առավոտյան արձանագրված տվյալների համաձայն, Ռուսաստանից Եվրոպա գնացող բոլոր երեք խողովակաշարերով վառելիքի մատակարարումները շարունակվել են։

«Միայն «Հյուսիսային Հոսք 1» գազատարով արտահանվող գազի ծավալներն են, որ այսօր փոքր ինչ նվազել են», -հաղորդում է գործակալությունը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button