Գերմանիան պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային

Loading...

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը մարտի 30-ին ասել է, թե իր երկիրը պատրաստ է պատերազմից հետո Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ: Այդ մասին նախարարն ասել է ARD հեռուստակայանի թղթակցին:

«Եթե պետք են երաշխիքներ, ապա Գերմանիան դրանք կտրամադրի: Մենք 100 տոկոսով համերաշխ ենք Ուկրաինայի հետ»,- ասել է Բերբոկը:

Նա նշել է, որ դա վերաբերում է նաև բանակցություններին և ավելի ուշ հնարավոր խաղաղ ժամանակաշրջանին:

Միաժամանակ նա ասել է, թե հաշվի առնելով ներկայիս իրադարձությունները, կարելի է փաստել, որ Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցություններն այն փոլում չեն, որ հնարավոր լիներ խոսել առաջընթացի մասին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button