Հարավային Օսիան առաջիկայում քայլեր կձեռնարկի Ռուսաստանի Դաշնությանը միանալու ուղղությամբ

Loading...

Վրաստանից անջատված Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապերտության նախագահ Անատոլի Բիբիլովն այսօր հայտարարել է, թե առաջիկայում իրավաբանական քայլեր կձեռնարկվեն Ռուսաստանի Դաշնությանն անդամակցելու ուղղությամբ:

Նա ասել է, թե միավորումը Ռուսաստանի հետ Հարավային Օսիայի «ռազմավարական նպատակն է»:

Ռուսաստանը 2008 թվականի կարճատև պատերազմից հետո օգոստոսի 26-ին ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը:

Թբիլիսին և միջազգային համայնքի գերիշխող մեծամասնությունն այդ երկու ինքնահռչակ կազմավորումների անկախությունը չեն ճանաչել:

Ապրիլի 10-ին Հարավային Օսիայում նախատեսված են նախագահական ընտրություններ: Հինգ թեկնածուների թվում է նաև Բիբիլովը:

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետական դումայի եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, թե «Հարավային Օսիան և Աբխազիան ունեն Ռուսաստանի կազմ մտնելու խնդրով հանրաքվեներ անցկացնելու իրավունք»:

Պետական դումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Արտյոմ Տուրովն ասել է, թե «օսերը բաժանված ժողովուրդ են, և միացումը Ռուսաստանին կընձեռի միավորված մեկ ժողովուրդ դառնալու հնարավորություն»:

Խորհրդային ժամանակաշրջանում Հարավային Օսիան եղել է Վրաստանի կազմում, իսկ Հյուսիսայինը՝ Ռուսաստանի կազմում:

Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովն այսօր ասել է, թե «Հարավային Օսիայի միացումը Ռուսաստանին կնշանակի պատմականորեն ռուսաստանյան ժողովուրդների ընտանիքի անդամ հանդիսացող օս ժողովրդի միավորում»:

Հարավային Օսիայում հնարավոր հանրաքվե անցկացնելու հստակ ծրագրի և ժամկետի, ինչպես նաև այդ նախաձեռնության վերաբերյալ Կրեմլի տեսակետի մասին ստույգ տեղեկություններ դեռևս չկան:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button