Հինգ զոհ Իսրայելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով

Loading...

Հինգ մարդ է զոհվել անցած գիշեր Իսրայելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով։

Իսրայելի հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ հարձակման հեղինակը 27-ամյա պաղեստինցի էր, որը Հորդանան գետի ձախ ափից ժամանելով երկրի կենտրոնում գտնվող Բնեյ Բրաք քաղաք, հրազենից անկանոն կրակ է բացել անցորդների ուղղությամբ։

Իսրայելցի իրավապահների տվյալներով՝ զոհերի թվում են Ուկրաինայի երկու քաղաքացիներ, ինչպես նաև մեկ ոստիկան, որն առաջինն է ժամանել միջադեպի վայր։

Իրավապահների պատասխան կրակի արդյունքում ահաբեկիչը սպանվել է։ Սա վերջին մեկ շաբաթում Իսրայելի տարածքում տեղի ունեցած երրորդ նմանատիպ հարձակումն է։

«Մի քանի տարին մեկ Իսրայելի պետությունը բախվում է ահաբեկչության նոր ալիքի հետ։ Որոշակի անդորրից հետո, կրկին բռնություններ են կիրառվում մարդկանց կողմից, որոնք ցանկանում են վերացնել մեզ, վնասել ամեն գնով, որոնց ատելությունը հրեաների և Իսրայելի հանդեպ այնքան խորն է, որ նրանք պատրաստ են անգամ մեռնել, միայն թե խաթարվի մեր խաղաղ կյանքը», — -ահաբկչական հարձակումից անմիջապես հետո հայտարարում էր Իսրայելի վարչապետ Նավտալի Բենետը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button