Մեդինսկի․ «Ուկրաինան պատրաստ է կատարել ռուսական պահանջները»

Loading...

Ուկրաինան հայտարարել է «Ռուսաստանի ներկայացրած սկզբունքային պահանջները կատարելու պատրաստակամության մասին», այսօր «Ռոսիա 24» ՀԸ եթերում հայտարարել է Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

«Եթե այն պահանջները, որոնց կատարման վրա վերջին տարիներին պնդում էր Ռուսաստանը, կյանքի կոչվեն, ապա ուկրաինական տարածքում ՆԱՏՕ-ի պլացդարմի ստեղծման վտանգը կչեզոքացվի», — հայտարարել է Մեդինսկին։

Ռուսաստանյան պատվիրակության ղեկավարի խոսքով` Ղրիմի և Դոնբասի հարցում պաշտոնական Մոսկվայի սկզբունքային մոտեցումը մնում է անփոփոխ։ Մարտի 29-ին Ստամբուլում կայացած բանակցություններից հետո Մեդինսկին հայտարարում էր, որ ուկրաինական կողմը պատրաստ է 15 տարով սառեցնել Ղրիմի կարգավիճակի շուրջ բոլոր քննարկումները՝ պարտավորվելով զերծ մնալ հարցի ռազմական լուծման փորձերից։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button