Ադրբեջանում ՌԴ դեսպանը հերքում է խաղաղապահների՝ Ղարաբաղից Ուկրաինա տեղափոխման մասին լուրերը

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, այսօր Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ, հերքել է մի շարք լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունները, որոնց համաձայն, Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների մի մասը տեղափոխվել է Ուկրաինա՝ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով։

Դրա հետ մեկտեղ ռուսաստանցի դիվանագետը այսօր չի մեկնաբանել Ասկերանի շրջանում վերջին օրերին ծավալված իրադարձությունները։

Անդրադառնալով Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի՝ Ադրբեջանի նավթային ենթակառույցները ռմբակոծելու օրերս հնչած կոչին, դեսպան Բոչարնիկովը նշել է․ – «Կարծում եմ, որ նման հայտարարություններն անընդունելի են և վնասում են Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին»։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button