Լավրովը հանդիպում է Չինաստանի ԱԳ նախարարի հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Չինաստանի Թունսի քաղաքում հանդիպում է այդ երկրի արտգործնախարար Վան Իի հետ։

Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակել է Լավրովի բացման խոսքը, ով իր չինացի գործընկերոջն անվանել է «թանկագին բարեկամ»՝ շարունակելով. – «Մենք միջազգային հարաբերությունների պատմության մեջ լուրջ փուլ ենք անցնում։ Համոզված եմ, որ դրա արդյունքում միջազգային իրավիճակը շատ ավելի պարզ կդառնա։ Ձեր և մեր մյուս համախոհների հետ մենք շարժվելու ենք դեպի բազմաբևեռ, արդար և ժողովրդավարական աշխարհակարգ»։

Ռուս պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, բազմիցս օգտագործել են «բարեկամ» բառը Չինաստանի հետ կապված, Պեկինը փոխադարձել է: Սակայն Չինաստանի իշխանությունների արձագանքը ուկրաինական պատերազմին զուսպ է։

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները ուկրաինական ճգնաժամի կարգավորման միակ ճիշտ ճանապարհն են։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button