Չնայած նախապես հնչած հայտարարություններին՝ Մոսկվան Եվրոպա մատակարարված գազի դիմաց մարտի 31-ից ռուբլով վճարումներ չի պահանջի։ Այս մասին այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով` գազային ոլորտում մատակարարումներն ու դրանց դիմաց կատարվող վճարումները միաժամանակ չեն իրականացվում։
«Այնպես չէ, որ վաղը մատակարարված գազն արդեն պետք է ռուբլով վաճառվի, – հայտարարել է Պեսկովը՝ պնդելով, – «դա տեխնոլոգիապես ձգձգված գործընթաց է»։
Շաբաթասկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կենտրոնական բանկին և «Գազպրոմ» ընկերությանը հանձնարարել էր գազի մատարարարումների դիմաց ռուբլով վճարումների մեխանիզմ մշակել մինչև մարտի 31-ը։