Միացյալ Նահանգները ողջունում է ռուսական հետախուզության ենթադրյալ աշխատակիցների արտաքսումը եվրոպական երկրներից՝ նրանց դիվանագիտական կարգավիճակին անհամատեղելի գործունեության համար։ Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ ճնշում գործադրելու Ռուսաստանի Դաշնության վրա և պաշտպանելու մեր ընդհանուր շահերը ռուսական գործողություններից», – ասել է Փրայսը:
Եվրամիության չորս երկրներ՝ Նիդերլանդները, Բելգիան, Իռլանդիան և Չեխիան, երեկ հայտարարեցին, որ արտաքսում են ընդհանուր առմամբ 43 ռուս դիվանագետների, ովքեր կասկածվում են լրտեսության մեջ:
Որպես կանոն, պաշտոնական Մոսկվան հակադարձում է դիվանագետների արտաքսումներին հայելային քայլերով։