Արտակարգ իրավիճակների նախարարի կալանքի միջնորդություն է ներկայացվել

Loading...

Մեղադրանք է առաջադրվել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, հաղորդում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Ըստ հաղորդագրության՝ քրեական գործով ևս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցված և Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործը վերաբերում է Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների:

Նախարար Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` «խոշոր չափերով կաշառք ստանալը» (3 դրվագ): Քննիչի որոշմամբ նա երեկ ձերբակալվել է, նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նախարարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Եվս 8 անձի, այդ թվում` ԱԻՆ տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն հանցակցության, կաշառք տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և այլ հատկանիշներով։ Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ԱԻՆ աշխատակիցներից ևս 10 անձ ունեն կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները տե՛ս այստեղ

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button