ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Լեհաստանը որպես ԵԱՀԿ-ն նախագահող երկիր ողջունում և աջակցում է տարծաշրջանում կայուն խաղաղության հասելու և հետկոնֆլիկտային շրջանում հաշտությանն ուղղված բոլոր ջանքերը։
«Մենք հուսով ենք, որ ԵԱՀԿ-ն հարթակ կմնա՝ գտնելու համար հակամարտությունների և ճգնաժամերի դիվանագիտական և քաղաքական լուծումները», – նշել է նա։
Ջեյհուն Բայրամովն ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար մեկ ամիս առաջ Բաքուն առաջարկներ է ներկայացրել՝ հինգ հիմնական սկզբունքներ։
«Մենք դեռ սպասում ենք կոնկրետ պատասխանի։ Հայաստանի կողմից որոշ դրական մեսիջներ են հնչում, մենք դա տեսնում ենք։ Հուսով ենք՝ արդյունքները տեսանելի կլինեն մոտ ժամանակում», – ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանային այց է կատարում՝ Վրաստան, Ադրբեջան ու Հայաստան։