Զբիգնև Ռաուն Բաքվում ողջունել է հետկոնֆլիկտային շրջանում հաշտության ջանքերը

Loading...

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Լեհաստանը որպես ԵԱՀԿ-ն նախագահող երկիր ողջունում և աջակցում է տարծաշրջանում կայուն խաղաղության հասելու և հետկոնֆլիկտային շրջանում հաշտությանն ուղղված բոլոր ջանքերը։

«Մենք հուսով ենք, որ ԵԱՀԿ-ն հարթակ կմնա՝ գտնելու համար հակամարտությունների և ճգնաժամերի դիվանագիտական և քաղաքական լուծումները», — նշել է նա։

Ջեյհուն Բայրամովն ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար մեկ ամիս առաջ Բաքուն առաջարկներ է ներկայացրել՝ հինգ հիմնական սկզբունքներ։

«Մենք դեռ սպասում ենք կոնկրետ պատասխանի։ Հայաստանի կողմից որոշ դրական մեսիջներ են հնչում, մենք դա տեսնում ենք։ Հուսով ենք՝ արդյունքները տեսանելի կլինեն մոտ ժամանակում», — ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանային այց է կատարում՝ Վրաստան, Ադրբեջան ու Հայաստան։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button