Խարկովում ավերվել է շենքերի 15 տոկոսը, բնակչության մեկ երրորդը լքել է քաղաքը

Loading...

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովն ասել է, որ ռուսական հրետակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով քաղաքում ավերվել է բնակելի շենքերի 15 տոկոսը։

Խարկովը Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որտեղ պատերազմից առաջ մոտ 1 միլիոն 400 հազար մարդ էր բնակվում: Բնակչության մոտ մեկ երրորդը լքել է բնակավարը:

Քաղաքը գտնվում է Ռուսաստանի սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա, այն հրետակոծվել ու ռմբակոծվել է պատերազմի առաջին օրերից։

Նիկոլաևի շրջանային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմն էլ երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ պատերազմի սկզբից ի վեր տարածաշրջանում զոհվել է 134 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, վիրավորվել է 415 խաղաղ բնակիչ։

Լուգանսկի շրջանի Ուկրաինայի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հրապարակել է Լիսիչանսկում այրվող նավթի պահեստի լուսանկար։ Գայդայի խոսքով՝ վառելիքի պահեստը գնդակոծվել է նախորդ գիշեր։ Վարչակազմի ղեկավարը գրում է, որ Լիսիչանսկն ամբողջ օրը գնդակոծության է ենթարկվել, տասնյակ տներ ավերվել ու վնասվել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 մարդ մահացել է, սակայն դրանք դեռ վերջնական տվյալներ չեն։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button