«Հարգանքով ենք վերաբերվում Հարավային Օսիայի ժողովրդի կարծիքի արտահայտմանը»․ Պեսկով

Loading...

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր, մեկնաբանելով Ռուսաստանին միանալու ցանկության և այդ հարցով հանրաքվե անցկացնելու մտադրության մասին Հարավային Օսիայի ղեկավար Անատոլի Բիբիլովի հայտարարությունը, ասել է, թե Կրեմլում որևէ գործողություն չի ձեռնարկվում, միաժամանակ նշելով, որ հարգանքով են վերաբերvում Հարավային Օսիայի ժողովրդի կարծիքի արտահայտմանը։

«Ես չեմ կարող որևէ դիրքորշում հայտնել, մենք որևէ իրավական, կամ այլ գործողություն այդ կապակցությամբ չենք ձեռնարկել, տվյալ դեպքում խոսք է գնում Հարավային Օսիայի ժողովրդի կարծիքի արտահայտման մասին, մենք հարգանքով ենք դրան վերաբերվում»,- ասել է Պեսկովը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button