Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսը մարտի 31-ին ասել է, որ Վաշինգտոնը չի ճանաչի Ռուսաստանի Դաշնությանը միանալու հարցով Հարավային Օսիայում անցկացվելիք հանրաքվեն:
«Մենք չենք ճանաչելու Վրաստանի տարածքի մասնատմանն ուղղված Ռուսաստանի ցանկացած գործողության արդյունք»,- ասել է Փրայսը:
Ռուսաստանը 2008 թվականի օգոստոսի 26-ին է ճանաչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը:
Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Անատոլի Բիբիլովը մարտի 30-ին ասել է, որ ապրիլի 10-ին նախատեսված նախագահական ընտրություններից հետո «Հարավային Օսիան կձեռնարկի իրավական գործընթաց Ռուսաստանին միանալու համար»: