Նախագահ Ջո Բայդենը կարգադրել է բացել ԱՄՆ-ի նավթային ռազմավարական պաշարները՝ վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր բաց թողնելով մեկ միլիոն բարել նավթ։ Այսօր հայտարարեց Սպիտակ տունը։
Որոշման նպատակն է վերահսկել էներգակիրների գները, որոնք բարձրացան, երբ ԱՄՆ-ն ու դաշնակիցները խիստ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի հանդեպ Ուկրաինա ներխուժելու համար։