Պուտինը հրամանագիր է ստորագրել ռուսական գազի համար վճարումների նոր կարգի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ասել է, որ հրամանագիր է ստորագրել ռուսական գազի դիմաց վճարումների նոր կարգի մասին։

«Նման (ոչ բարեկամական) երկրների կապալառուներին մենք առաջարկում ենք հստակ և թափանցիկ սխեմա։ Ռուսական բնական գազ գնելու համար նրանք պետք է ռուբլու հաշիվներ բացեն ռուսական բանկերում։ Հենց այդ հաշիվներից պետք է կատարվեն գազի վճարումները՝ սկսած վաղվանից՝ սույն թվականի ապրիլի 1-ից»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ եթե վճարումները նման կարգով չկատարվեն, ապա դա կհամարվի գնորդների կողմից պարտականությունների չկատարում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ «Այսինքն գործող պայմանագրերը կդադարեցվեն», -ասել նա։

Պուտինը այս մասին խոսել է ավիացիոն ոլորտին վերաբերող խորհրդակցության ժամանակ, խոստանալով կառավարության աջակցությունը։

Ֆրանսիայի ֆինանսների նախարարը արդեն հայտարարել է, որ Փարիզն ու Բեռլինը չեն կարող ընդունել գազի դիմաց ռուբլիով վճարելու Ռուսաստանի պահանջը, վճարումները պետք է կատարվեն այն արժույթով, ինչ նշված է Ռուսաստանի հետ ստորագրված պայմանագրերում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button