Ռուսաստանին միանալը Հարավային Օսիայի ռազմավարական նպատակն է․ Բիբիլով

Վրաստանից անջատված Հարավային Օսիայի ղեկավար Անատոլի Բիբիլովն ասել է, որ Հարավային Օսիան պլանավորում է միանալ Ռուսաստանին։

«Տարանջատված օս ժողովրդի պատմական և ռազմավարական գլախավոր նպատակը՝ միավորվելն է մեկ պետության շրջանակում, այդ պետությունը՝ Ռուսաստանի Դաշնությունն է»,- հայտարարել է նա։ Նրա խոսքով՝ Ռուսաստանին միանալը Հարավային Օսիայի ռազմավարական նպատակն է և այդ ճանապարհով առաջ են շարժվելու։

«Համապատասխան իրավական քայլերը մենք կկատարենք մոտ ժամանակում, Հարավային Օսիա Հանրապետությունը կլինի իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի կազմում»,- հայտարարել է Բիբիլովը երեկվա իր տեսաուղերձում։

Ռուսական հեռուստաընկերության հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի հետ խորհրդակցություններ են անցկացվում՝ Ռուսաստանին միանալու հանրաքվե անցկացնելու հարցով։

«Օկուպացիայի պայմաններում հանրաքվեն չի կարող իրավական ուժ ունենալ»

Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանի

Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին այսօր ասել է, որ օկուպացիայի պայմաններում հանրաքվեն չի կարող իրավական ուժ ունենալ։ «Փորձ է կատարվում կրկնելու ահավոր հետևանքները, որ մենք տեսանք 2008 թվականին։ Մենք դա թույլ չենք տա»,- ասել է Զալկալիանին՝ Թբիլիսիում Դանիայի արտգործնախարարի հետ կայացած մամուլի համատեղ ասուլիսում։

2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Միազգային հարությունը պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ այդ շրջանները համարելով Վրաստանի մաս։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button