Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համար գործնական խնդիրների լուծման վրա: Հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ըեռակողմ հայտարարությունների բոլոր կետերի հետևողական իրականացման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կրեմլի փոխանցմամբ՝ զրուցակիցները պայմանավորվել են հետագա շփումների մասին։