ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է վարչապետին համայնքապետի ԺՊ նշանակելու լիազորություն տալու հարցը

Loading...

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում է վարչապետին համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու լիազորություն տալու նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է լրացում կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում։

«Այսօր մենք ունենք իրավիճակ, որ վերջին ՏԻՄ ընտրություններին, մասնավորապես, խոշորացումների արդյուքնում, ստեղծվել է մի իրավիճակ, որ որոշ համայնքներում ՏԻՄ կառավարման բնականոն ընթացքը խաթարված է, և այս օրենսդրական նախաձեռնության հրատապությունը դրանում է, որպեսզի այդ համայնքներում, որտեղ նման խնդիր է ստեղծվել, ՏԻՄ կառավարումը բնականոն շարունակվի», — հայտարարեց հիմնական զեկուցող ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Միասնայնը կոնկրետ համայնքի անուն պահանջեց․ — «Կոնկրետ ո՞ր համայնքներին է վերաբերում և ինչո՞վ է պայամանվորված հրատապությունը»։ Հովակիմյանը հստակեցրեց՝ այս պահին նման խնդիր ունեն Վանաձորում։

Երեք ամիս է Վանաձորում չի լուծվում ընտրությունների միջոցով համայնքապետ ընտրելու հարցը։ Ավելի քան երեք ամիս առաջ ձևավորված Վանաձորին ավագանին համայնքի ղեկավար ընտրելու հնարավորություն չունի, տեղակալներ չկան, քանի որ ընտրությունների մասնակից կուսակցություններից «Լուսավոր Հայաստանի» բողոքարկման հիմքով վարչական դատարանն արգելանք է սահմանել, որով ավագանին դեռ իրավունք չունի համայնքապետի ընտրության օրակարգով նիստ գումարել։ Իսկ ավագանու ամենամեծ խմբակցության՝ «Ասլանյան դաշինքի» համայնքապետի թեկնածու, Վանաձորը 5 տարի ղեկավարած Մամիկոն Ասլանյանն արդեն 3 ամիս կալանավայրում է՝ պաշտոնեական կեղծիք կատարելու և լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։

Աղբահանություն և կոմունալ այլ ծառայություններ իրականացնող կազմակերպությունների հետ կնքված եռամսյա պայմանագրերի ժամկետներն ավարտվում են ապրիլի 1-ին։ Եթե Վանաձորը մինչ այդ չունենա ղեկավար, որը լիազորված է կնքելու այդ պայմանագրերը, քաղաքը կմնա առանց մաքրման աշխատանքների։

Լոռու մարզպետ, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արամ Խաչատրյանն էր ասել՝ չի բացառվում, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում վարչապետը Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար նշանակի՝ չմատնանշելով, թե օրենքի որ հոդվածն է վարչապետին այդ հնարավորությունը տալիս։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button