ԱՄՆ-ն աջակցում է եվրոպական երկրների՝ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու մերժմանը

Loading...

Միացյալ Նահանգներն աջակցում է մի շարք եվրոպական երկրների՝ ռուսական բնական գազի մատակարարումների համար ռուբլով վճարելու մերժմանը, ասել է Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը։

«Կարծում եմ՝ Գերմանիայի կանցլերը հստակ ասել է, որ պայմանագրերը կան այնպես, ինչպես կան, և փոփոխություններ չեն լինի», — ասել է նա։

Սպիտակ տունը Մոսկվայի պահանջը դիտարկում է որպես Ռուսաստանի կենտրոնական բանկի կողմից ռուբլուն արհեստական աջակցություն:

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ապրիլի 1-ից ռուսական գազի մատակարարումների դիմաց վճարումների նոր կարգի մասին հրամանագիրը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button