Գերմանական կողմն աջակցում է խաղաղ ճանապարհով խնդիրների կարգավորման ջանքերին. դեսպանը` Պապիկյանին

Loading...

Գերմանական կողմն աջակցում է առկա լարվածության թուլացման և խաղաղ ճանապարհով խնդիրների կարգավորման ջանքերին, ասել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը:

Նախարարն ու դեսպանը, ըստ ՊՆ հաղորդագրության, քննարկել են հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում ստեղծված իրադրությունը: Պաշտպանության նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները վտանգում են տարածաշրջանային փխրուն կայունությունը` համոզմունք հայտնելով իրավիճակի սրումը կանխելու համար միջազգային հանրության կողմից միջոցների ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ:

Իրադրությունը Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ գյուղերում կտրուկ սրվեց անցած նախորդ հինգշաբթի օրվանից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով պաշտպանության բանակի երեք զինծառայող զոհվեց, 15-ը՝ վիրավորվեց։

Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը, գտնվում է հայկական կողմի վերահսկողության տակ, սակայն որոշ կարևոր բարձունքներ այսօր գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, այսօր հայտարարել է Մարմնավաճառներ ղեկավարը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button