
Loading...
Եվրախորհրդարանի խոսնակ Ռոբերտա Մեթսոլան երեկ երեկոյան Twitter-ում գրել է, որ պատրաստվում է մեկնել Կիև։ Նա անգլերենով և ուկրաիներենով կարճ գրառում է արել՝ առանց մանրամասներ ներկայացնելու:
Մարտի կեսերին, չնայած քաղաքի մոտ տեղի ունեցած մարտերին, Կիև են այցելել Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետները, դրանից հետո Ուկրաինայի մայրաքաղաք են այցելել Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի խորհրդարանների նախագահները։