Մահացել է «Ազատություն» ռակիոկայանի ռուսական ծառայության նախկին թղթակից Անդրեյ Բաբիցկին

Loading...

Ապրիլի 1-ին Դոնեցկում մահացել է լրագրող Անդրեյ Բաբիցկին: Այդ մասին հայտնել է «Դոնբասն այսօր» (Добасс Сегодня) պարբերականը:

Բաբիցկին 1987 թվականին սկսել է թղթակցել «Գլաստնոստ» այլախոհական հանդեսին, որի խմբագիրը նախկին քաղբանտարկյալ Սերգեյ Գրիգորյանցն էր:

1989 թվականից նա համագործակցել է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ, 1991 և 1993 թվականներին ռեպորտաժներ է պատրաստել Մոսկվայի պաշարված Սպիտակ տնից:

Բաբիցկին հաղորդումներ է պատրաստել նաև Չեչնիայից՝ առաջին և երկրորդ պատերազմների ընթացքում, և եղել է այն սակավաթիվ լրագրողներից, ով աշխատել է շրջապատված ու ռմբահարվող Գրոզնիում: Ռուսաստանի ղեկավարությունը խստորեն դատապարտել է Բաբիցկուն այդ ռեպորտասժների համար:

2000 թվականին իրավապահները նրան ձերբակալել են և պահել են Չեչնիայի հյուսիսում գտնվող «Չերնոկոզովո» քննչական մեկուսարանում: Նրա ձերբակալությունը մեծ աղմուկ է բարձրացրել լրագրողների և իրավապաշտպանների շրջանում:

Ավելի ուշ նրան փոխանակել են չեչեն զինյալների կողմից գերեվարված երեք ռուս զինվորականների հետ: Ինքը Բաբիցկին պնդել է, թե անձամբ Վլադիմիր Պուտինն է որոշել փոխանակման հարցը:

2000-ին Բաբիցկուն ներում են շնորհել: Դրանից հետո նա տեղափոխվել է Պրահա, որտեղ միացել է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը և «Էխո Կավկազա» խմբագրությանը:

2014 թվականին Բաբիցկին ռեպորտաժներ է պատրաստել Ուկրաինայում ռուս անջատականների հսկողության տակ գտնվող տարածքներից: Նույն տարվա աշնանը նա հեռացել է «Ազատությունից» և սկսել է շատ բացասական արտահայտվել ռադիոկայանի աշխատանքի մասին:

2015 թվականից նա համագործակցել է ռուսասատանյան մամուլի, ինչպես նաև Դոնբասի անջատականների պարբերականների հետ և հանդես է եկել որպես « Արևմուտքին գաղափարախոսական դիմադրություն ցույց տալու հարցերով Պետական դումայի փորձագետ»:

Բաբիցկին այդ տարիներից սկսել է բացահայտ սատարել Պուտինին հատկապես Ուկրաինայի հարցում:

Վերջին ամիսներին նա ընդհանրապես չի մեկնաբանել տեղի ունեցող զարգացումները և կարծիք չի հայտնել փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնածավալ հարձակման մասին:

Դոնբասի լրատվական միջոցները չեն հայտնում Բաբիցկու մահվան պատճառը: Լրագրողը 57 տարեկան էր:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button