Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպել Ստամբուլում. Էրդողան

Loading...

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները կարող են հանդիպել Ստամբուլում: Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին դրական է նայում այս առաջարկին, Վլադիմիր Պուտինը ևս ավելի վաղ դրական է արտահայտվել:

«Հուսով եմ, որ այսօր նրա հետ հեռախոսազրույցի ժամանակ կորոշվի հանդիպման ամսաթիվը, և մեզ համար մեծ գոհունակություն կլինի, եթե Ստամբուլում կարողանանք իրականացնել առաջնորդների մակարդակով հանդիպումը և դրական արդյունքի հասնել»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` ասել է Էրդողանը:

Նախօրեին Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ, որի ընթացքում քննարկվել են ստամբուլյան բանակցությունների արդյունքները։ Առաջիկա ժամերի ընթացքում Էրդողանը հեռախոսազրույց կունենա նաև Պուտինի հետ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button