Փաշինյանն ու Պուտինը կրկին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ

Loading...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով Լեռնային Ղարաբաղի հարցը, հաղորդում է Կրեմլը:

«Շարունակվել է մտքերի փոխանակությունը Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման հարցերի շուրջ: Հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ստորագրված եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն կատարման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Հայաստանի կառավարության` երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման հետևանքով ստեղծված լարված իրավիճակին վերաբերող հարցեր:

Նախօրեին Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը:

Վերջին լարվածությունից ու միմյանց ներկայացված առաջարկներից հետո՝ հաջորդ շաբաթ, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները առաջին անգամ կնստեն դեմ առ դեմ բանակցությունների։ Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա գալիք չորեքշաբթի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում։

Իրադրությունը Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ գյուղերում կտրուկ սրվեց անցած նախորդ հինգշաբթի օրվանից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով պաշտպանության բանակի երեք զինծառայող զոհվեց, 15-ը՝ վիրավորվեց։

Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը, գտնվում է հայկական կողմի վերահսկողության տակ, սակայն որոշ կարևոր բարձունքներ այսօր գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, այսօր հայտարարել է Մարմնավաճառներ ղեկավարը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button