Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ Բելգորոդի նավթի բազան զինուժի հետ կապ չուներ

Loading...

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը անդրադառնալով Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի արվարձանում գտնվող նավթի բազայի վրա ապրիլի 1-ին կատարված հարձակմանը, ըստ էության, պաշտոնապես հաստատել է, որ այն հրթիռակոծվել է ուկրաինական օդուժի ուղղաթիռների կողմից։

Նա միաժամանակ ասել է, որ նավթի բազան ռազմական օբյկետ չէր։ «Ցանկանում եմ ընդգծել, որ տվյալ օբյեկտից վառելիք էր մատակարարվում միայն քաղաքացիական տրանսպորտին։ Ռուսաստանի Զինված ուժերի հետ նավթաբազան որևէ առնչություն չունի»,- նշել է Կոնաշենկովը։

Բելգորոդը Ուկրաինայի սահմանից մոտավորապես 40 կիլոմետր է հեռու։ Ուկրաինական կողմում սահմանամերձ Չեռնիգով քաղաքն է, որը պատերազմի ընթացքում ռուսական կողմի հրետակոծությունների հետևանքով գրեթե ամբողջովին ավերվել է։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button