Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին

Loading...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին:

Վարչապետը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ծաղիկներ է խոնարհել ապրիլյան պատերազմի զոհերի, սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին:

Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button