
Loading...
Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջիկայում նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի ղեկավարների նկատմամբ: Այդ մասին ապրիլի 3-ին ասել է, ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսը:
Նրա փոխանցմամբ, Վաշինգտոնը շարունակում է Ուկրաինայի վրա հարձակման համար Վլադիմիր Պուտինին և նրա շրջապատին հետզհետե ավելի ծանր ճնշումների ենթարկելու քաղաքականությունը:
«Ենթադրում եմ, որ շուտով դուք կտեսնեք սանկցիոն լրացուցիչ ճնշման գործադրումը»,- լրագրողների հտ զրույցում ասել է Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության խոսնակը: