Եվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում

Loading...

Եվրամիությունը պատրաստվում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների, կիրակի օրը հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Եվրամիության հետագա պատժամիջոցներն ու աջակցությունը (Ուկրաինային — խմբ.) ճանապարհին են», — գրել է նա Թվիթերում:

Բացի այդ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան գործարկել է #Bucha Massacre հեշթեգը` կից գրելով, որ ցնցված է Կիևի ազատագրված շրջանում ռուսական բանակի կողմից իրականացված վայրագությունների սարսափելի պատկերներից:

Այսօր լրատվամիջոցներն ու ուկրաինական իշխանությունները հաղորդել էին Կիևից հյուսիս-արևմուտք գտնվող Բուչա քաղաքի փողոցներում տասնյակ զոհվածների մասին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button